Home / Հայաստան / Իրանում ձերբակալել են ընդդիմության առաջնորդին

Իրանում ձերբակալել են ընդդիմության առաջնորդին

Իրանի իշխանությունները մինչև ընթացիկ շաբաթվա վերջ տնային կալանքի են առել ընդդիմադիր գործիչ Մեհդի Քարուբիին:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր առաջնորդներ Միր Հոսեյն Մուսավին և Մեհդի Քարուբին կոչ էին արել ժողովրդին փետրվարի 14-ին դուրս գալ հակակառավարական ցույցի` ի պաշտպանություն Եգիպտոսի և Թունիսի բողոքի ակցիաների:

Մուսավիի գլխավոր օգնական Արդեշիր Ամիր Արջումանը հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները պետք է թույլ տան ընդդիմադիրներին 1979 թվականին տեղի ունեցած հեղափոխության հոբելյանին նվիրված խաղաղ ցույցեր անցկացնել:

«Սրանով պարզ կդառնա, արդյոք իրանական իշխանություններն ավելի բարենպաստ վիճակում են, քան Մուբարաքը` Եգիպտոսում, և Բեն Ալին` Թունիսում, թե ոչ», – ասել էր Արջումանը:

Մեկ այլ հարցազրույցի ընթացքում նա նշել էր, որ եթե կառավարությունն ուժ չգործադրի, միլիոնավոր մարդիկ դուրս կգան ցույցի:

Tekali Taxi