Home / Հայաստան / Հարկայինը ստուգումներ է անցկացնում հայ օլիգարխի գործարանում

Հարկայինը ստուգումներ է անցկացնում հայ օլիգարխի գործարանում

«Ժամանակ» օրաթերթը երկու օր առաջ անդրադարձել էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հացի գործարանի գոյությանը, որը ակնհայտ գերակա դիրք ունի այդ շուկայում, սակայն «անհասկանալի» պատճառներով ուշադրության չէր արժանանում ոչ հարկային տեսչության և ոչ էլ համապատասխան պետական այլ մարմինների կողմից:

Երեկ օրաթերթին հայտնի է դարձել, որ հրապարակումից հետո Սամվել Ալեքսանյանի գործարան են այցելել հարկային տեսուչները և սկսել են լայնածավալ ստուգումներ: Բացի դա, հարկային մարմինները զմռսել են նաև Երևանում գտնվող մի շարք այլ հացի փռեր, որոնք կամ ամբողջությամբ, կամ մասնակիորեն պատկանել են Սամվել Ալեքսանյանին: Այժմ այնտեղ ընթանում են հարկային ստուգումներ, և «հացի արքան» խիստ անհանգստացած է այս նոր զարգացումներով:

Tekali Taxi