Home / Հայաստան / Իրանի խորհրդարանը կոչ է անում կախաղան բարձրացնել ընդդիմության առաջնորդներին

Իրանի խորհրդարանը կոչ է անում կախաղան բարձրացնել ընդդիմության առաջնորդներին

Վերջին օրերին Իրանում ընթացող բողոքի ցույցերին նվիրված խորհրդարանի նիստի ժամանակ իրանցի պատգամավորները պահանջել են կախաղան բարձրացնել ընդդիմադիր առաջնորդներ` նախկին վարչապետ Միր-Հոսեյն Մուսավիին և մեջլիսի նախկին խոսնակ Մեհդի Քյարուբիին, ովքեր ներկայումս տնային կալանքի տակ են գտնվում:

Gazeta.ru-ի փոխանցմամբ` խորհրդարանի առավոտվա նիստը բավական բուռն է ընթացել: Խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի ելույթը պարբերաբար ընդհատվել է շարունակաբար հնչող կարգախոսներով `«Մահ Մուսավիին» , «Մահ Քյարուբիին», «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին»:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր առաջնորդները մի քանի օր է տնային կալանքի տակ են գտնվում: Ոստիկանությունը արգելափակել է դեպի նրանց տուն տանող ճանապարհները` թույլ չտալով որևէ մեկին մտնել տուն, բացառությամբ ամենամտերիմ հարազատներից:

Երեկ Թեհրանում կազմակերպված բողոքի մի քանի ցույցերի ընթացքում ոստիկանությունն արդյունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, ինչպես նաև կրակելէ նրանց վրա: Բախումների արդյունքում 1 մարդ է զոհվել:

Tekali Taxi