Home / Հայաստան / ՀԱԿ-ը փետրվարի 18-ի հանրահավաքի իրազեկումն է անցկացնում Երևանում և մարզերում

ՀԱԿ-ը փետրվարի 18-ի հանրահավաքի իրազեկումն է անցկացնում Երևանում և մարզերում

Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդներն արդեն սկսել են փետրվարի 18-ին Մատենադարանում հրավիրված հանրահավաքի իրազեկումն իրականացնել:

Նրանք տարբեր խմբերով Երևան քաղաքում ՀԱԿ-ի թերթոններ և թռուցիկներ են բաժանում` կոչ անելով ակտիվ մասնակցություն ցուցաբերել հանրահավաքին:

«Մարդիկ մեզ շատ ջերմ են վերաբերում, մեծ խանդավառությամբ վերցնում են թերթերն ու թռուցիկներն ու շնորհակալություն հայտնում մեզ, որ չենք դադարել պայքարել»,- Epress.am-ի հետ զրույցում պատմել է իրազեկում իրականացնող ՀԱԿ ակտիվիստ Տաթևիկ Նիկոլականը, ով միշտ նման ձևով է ներկայանում.

«Մեր պայքարի միջոցով պիտի ազատենք Նիկոլին ու բոլոր քաղբանտարկյալներին, մենք իրավունք չունենք դադարեցնել մեր պայքարը, քանի դեռ Հայաստանում չեն վերականգնվել մարդու իրավունքները, քանի այս ավազակապետությունը չի հեռացել մեր երկրից»,- ասել է նա:

Նշենք, որ երիտասարդները իրականացնում են նաև «դռնեդուռ» ակցիա` Երևանի տարբեր համայնքներում մարդկանց տներ այցելելով իրազեկում հանրահավաքի մասին և թերթեր են բաժանում նրանց:

ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքի իրազեկում իրականացվում է նաև Հայաստանի բոլոր մարզերում` տարածքային շտաբերի միջոցով բաժանելով ՀԱԿ-ի թերթոնները և թռուցիկները:

Tekali Taxi