Home / Հայաստան / Հայերի ու ադրբեջանիների պատերազմը հորինել են խորհրդային մտավորականները

Հայերի ու ադրբեջանիների պատերազմը հորինել են խորհրդային մտավորականները

2010 թվականին տեղի ունեցավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի գործընթացի բենեֆիսը, խաղարկվեցին հակամարտության կարգավորումը փոխարինող արդեն ավանդական դարձած բոլոր հնարները, թշնամությունը հասավ իր գագաթնակետին քարոզչական ճակատում, աշխարհաքաղաքական սակարկումներն իրենց գագաթնակետին հասան «թուրքական ճակատում», իսկ մոտալուտ պատերազմի շունչն իր «Х»  ժամին հասավ ԵԱՀԿ գագաթաժողովին, և այդ ամենը` Մինսկի խմբի ձևաչափի կարևորության մասին կրկներգի ներքո: Նման կարծիք է հայտնել իրավապաշտպան Գեորգի Վանյանը:

Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործունեության վերսկման մասին խոսակցությունները` Վանյանը նշել է, որ, ինչպես ԵԽԽՎ-ն, այնպես էլ միջազգային հանրության ցանկացած հարթակ երբեք չի ծառայել և այժմ էլ չի ծառայում փակուղուց դուրս գալու ելքեր փնտրելուն և արյունահեղությունից խուսափելուն: «Այստեղ նույն կենցաղն է` պատվիրակությունների լեզվակռվի մակարդակի վրա: Միակ տարբերությունն այն է, որ ապահովված է պատվիրակների անվտանգությունն և նյութական բարեկեցությունը»:

Խոսելով հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակների մասին` իրավապաշտպանը հայտարարել է, որ տարածքային ամբողջականության կեղծ երկընտրանքը և ինքնորոշման իրավունքը, որը հորինել է խորհրդային մտավորականությունը, դեռևս պահպանում է քաղաքական խնդրի կարգավիճակը:

«Սակայն դա քաղաքական խնդիր չէ, այն գաղափարախոսություն է, որի հիմնական դրույթն է` հայերն ու ադրբեջանցիները չեն կարող համերաշխ ապրել, և միակ բանը, որ նրանց հետ է պահում արյունահեղությունից և պատերազմից, Կրեմլի ամուր և փրկիչ բռունցքն է, որը ինքնախաբեության լեզվով կոչվում է միջնորդություն: Այդ գաղափարախոսության մահը խնդրի կարգավորման համար ճանապարհ կբացի».- եզրափակել է Վանյանը:

Tekali Taxi