հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Ինչ նախորդ հուշագիրը, ինչ այդ մեկը…». կոալիցիոն հայտարարության մասին

«Ինչ նախորդ հուշագիրը, ինչ այդ մեկը…». կոալիցիոն հայտարարության մասին

Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում: Այսպես է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը մեկնաբանել Հայաստանի իշխող կոալիցիայի այսօրվա հուշագիրը, համաձայն որի կոալիցիան գալիք նախագահական ընտրություններին հանդես է գալու մեկ միասնական թեկնածուով:

«Ինչ նախորդ հուշագիրը, ինչ այս մեկը. եթե ինչ-որ հուշագրերի տակ երկիրը դատարկվում է, ո՞ւմ են պետք այդ հուշագրերը: Սա ուղղակի փոքր ինտրիգ է` հասարակությանը շեղելու համար», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Արմեն Մարտիրոսյանը: