հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ադրբեջանի նախագահը համոզված է, որ Ղարաբաղը գտնվում է իր երկրի կենտրոնում

Ադրբեջանի նախագահը համոզված է, որ Ղարաբաղը գտնվում է իր երկրի կենտրոնում

Ադրբեջանը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման լուծման է հակված: Այս մասին «Мир» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Վերջինս իր խոսքերի հիմնական ապացույց է համարում այն փաստը, որ «վերջին 20 տարվա ընթացքում մենք գտնվում ենք բանակցային գործընթացում»:

Միևնույն ժամանակ, Ալիևը նշել է, որ այն բանակցությունները, որոնք տարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծման օրվանից և 1994 թվականի կնքված զինադադարից հետո, ոչ մի արդյունք չեն տվել:

«Կարգավորումը, բնականաբար, պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի սկզբունքերի վրա: Հակամարտող կողմերի մոտ կարող են տարբեր սպասումներ, հույսեր, երազանքներ լինել, սակայն ամեն ինչ պետք է հանգեցվի իրավաբանական ձևաչափին: Իսկ Լեռնային Ղարաբաղը գտնվում է գրեթե մեր երկրի կենտրոնում», – ասել է Ալիևը:

Բանակցությունների այս փուլը, Ադրբեջանի նախագահի խոսքով, կենտրոնանում է, այսպես կոչված, «Մադրիդյան սկզբունքների» նորացված տարբերակի վրա, որում «ապահովվում են այն մարդկանց իրավունքները, ովքեր բնակվում են Լեռնային Ղարաբաղում, և նրանց, ովքեր վերադառնալու են այնտեղ ինքնակառավարման համար»:

«Ապապհովվում է բոլոր ադրբեջանական տարածքների ապաբռնազավթում, ադրբեջանցի փախստականները վերադառնում են այդ տարածքներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ, կարգավորվում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, ինչպես նաև կան անվտանգության երաշխիքներ: Սա այն ձևաչափն է, որն այսօր բանակցությունների սեղանին է: Իհարկե, այնտեղ կան մանրամասներ, սակայն գլոբալ առումով խոսքը գնում է այդ սկզբունքների մասին: Եթե այս ամենն ապահովվի, ապա մոտ ապագայում մենք կկարողանանք առաջընթացի մասին խոսել: Եթե ոչ, ապա տարածաշրջանում իրավիճակի ապագա զարգացումը կարող է տարբեր սցենարներով ընթանալ», – ասել է Իլհամ Ալիևը: