Home / Հայաստան / Այսօր նոր կոալիցիոն հուշագիր կստորագրվի

Այսօր նոր կոալիցիոն հուշագիր կստորագրվի

Երեկ ուշ երեկոյան ավարտվեց ՀՀԿ խորհրդի նիստը, որին մասնակցում էր երկրի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: «Առավոտ» օրաթերթի տեղեկություններով, կուսակցության խորհրդի նիստում քննարկվել են ներկոալիցիոն հարցեր, ինչպես նաև տեղեկացվել է, որ կստորագրվի կոալիցիոն մի նոր հուշագիր:

Նիստի ավարտից հետո ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հաստատեց մեր տեղեկություններն այն մասին, որ այսօր` հինգշաբթի կստորագրվի մի նոր կոալիցիոն հուշագիր: Հուշագրի տեքստի մասին պարոն Շարմազանովը մանրամասներ չներկայացրեց` խորհուրդ տալով սպասել մինչև այսօր:

Հիշեցնենք, որ իշխանական կոալիցիայի մեջ են մտնում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և «Օրինաց երկիրը»:

Tekali Taxi