հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Գերմանիայում պահանջում են պաշտպանության նախարարին զրկել գիտական աստիճանից գրագողության համար

Գերմանիայում պահանջում են պաշտպանության նախարարին զրկել գիտական աստիճանից գրագողության համար

Գերմանացի պրոֆեսոր, քաղաքագետ Բարբարա Ցեյնփֆենինգը պահանջել է Գերմանիայի պաշտպանության նախարար Կարլ Թեոդոր ցու Գութենբերգին զրկել փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճանից, քանի որ վերջինս իր ատենախոսության նախաբանում բառացիորեն փոխառել է Frankfurter Allgemeine Zeitung-ում տպված Ցեյնփֆենինգի հոդվածից մի հատված` առանց հղում կատարելու սկզբնաղբյուրին:

«Պետք է զրկել նրան գիտական աստիճանից»,- հայտարարել է Բարբարա Ցեյնփֆենինգը` նշելով, որ նախարարը հիմարաբար է վարվել: « Ես պարզապես չեմ հասկանում` ինչպես կարելի էր այդպես պարզամիտ լինել»,- հավելել է նա:

Ցու Գութենբերգի անվան շուրջ սկանդալը ծավալվել է այն ժամանակ, երբ իրավագիտության պրոֆեսոր Անդրեաս Ֆիշեր-Լեսկանոն նրա ատենախոսության մեջ նվազագույնը 8 հատված է հայտնաբերել , որտեղ նախարարը մեջբերում է անում այլ հոդվածներից` առանց հղում կատարելու աղբյուրներին:

Ֆիշեր-Լեսկանոն պնդում է, որ նախևառաջ սկսել է կարդալ ցու Գութենբերգի ատենախոսությունը հետազոտական նպատակներով և ոչ թե քաղաքական, և միայն պատահաբար է հայտնաբերել տեքստում անմիջական փոխառություններ այլ հոդվածներից: Հետազոտողը պատրաստվում է նախարարի ատենախոսության քննադատական հոդվածը հրապարակել «Քննադատական իրավագիտություն» պարբերականի հաջորդ համարում, որը լույս կտեսնի փետրվարի վերջին:

Ինքը` Կառլ Թեոդոր ցու Գութենբերգը, փետրվարի 16-ին անակնկալ կերպով մեկնել է Աֆղանստան: Նախարարը արդեն նշել էր, որ ատենախոսությունը բարեխղճորեն է գրել` հավելելով, որ ավելի քան 1000  աղբյուրների  հղումներ անելիս, կարող էին և որոշ բաղթողումներ լինել: