Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը և Իրանի նախագահի հատուկ բանագնացը քննարկել են տարածաշրջանային խնդիրները

Սերժ Սարգսյանը և Իրանի նախագահի հատուկ բանագնացը քննարկել են տարածաշրջանային խնդիրները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց, արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիին: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Զրուցակիցներն անդրադարձել են մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Տնտեսական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորվել է հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը:

Սերժ Սարգսյանը և Իրանի նախագահի հատուկ բանագնացը զրուցել են նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Tekali Taxi