Home / Հայաստան / Հայտնի են դարձել աշխարհի «ամենախմող» երկրները

Հայտնի են դարձել աշխարհի «ամենախմող» երկրները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ներկայացրել է «ամենախմող» երկրների վարկանշային աղյուսակը: Ամենաշատ ալկոհոլ օգտագործող երկրների ցուցակի առաջատարն է դարձել Մոլդովան:

Համաձայն հրապարակած տվյալների` Մոլդովայի բնակիչները տարեկան միջինը 18,22 լիտր ալկոհոլային խմիչք են օգտագործում, որը մոտ 3 անգամ գերազանցում է աշխարհի միջին ցուցանիշը` տարեկան 6,1 լիտր` մեկ մարդու համար:

Վարկանիշային աղյուսակում Մոլդովային հաջորդում է Չեխիան, որի ցուցանիշը կազմում է 16,45 լիտր: Երրորդ տեղում է Հունգարիան, որտեղ ալկոհոլի օգտագործման տարեկան ցուցանիշը մեկ մարդու համար 16,27 լիտր է: Հունգարիային հաջորդում է Ռուսաստանը` 15,76 լիտրով: Այնուհետև` Ուկրաինան` 15,6 լիտր, Էստոնիան` 15,57 լիտր, Անդորրան` 15,48 լիտր, Ռումինիան`15,3 լիտր, Սլովենիան` 15,19 լիտր, Բելառուսը` 15,13 լիտր, և Մեծ Բրիտանիան` 13,37 լիտր:

ԱՀԿ-ն հաղորդում է, որ Մոլդովայի բյուջեում, ինչպես Իսրայելի, Խորվաթիայի, Ուկրաինայի բյուջեներում, ալկոհոլի բուժման հատուկ հոդված կա: 126 երկրներ պաշտոնապես ալհոհոլի չարաշահումից տառապողների բուժում են իրականացնում:

Հիշեցնենք, որ ԱՀԿ-ի տվյալների համաձայն` ալկոհոլի չարաշահումից աշխարհում տարեկան մոտ 2,5 մլն մարդ է մահանում:

Tekali Taxi