Home / Հայաստան / Ադրբեջանական զորամասում զինծառայողը 7 մարդու է գնդակահարել

Ադրբեջանական զորամասում զինծառայողը 7 մարդու է գնդակահարել

Ադրբեջանի զորամասերից մեկում երկուշաբթի առավոտյան, մոտավորապես ժամը 9:40-ին միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում 7 երիտասարդներ են զոհվել, ասվում է երկրի պաշտպանության նախարարության և  ռազմական դատախազության համատեղ հաղորդագրության մեջ:

Սպանված զինծառայողները 18-19 տարեկան են եղել:

Միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով դեպքի վայր են ժամանել Պաշտպանության նախարարության և ռազմական դատախազության ներկայացուցիչները:

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել «երկու և ավելի մարդկանց դիտավորյալ սպանություն» հոդվածի համաձայն:

AFP-ի փոխանցմամբ` զինծառայողներին սպանությունն իրականացրել է նրանց համածառայողներից մեկը:

Ռազմական աղբյուրի տվյալների համաձայն, միջադեպը տեղի է ունեցել Մուրովդաղա շրջանի զորամասում:

Tekali Taxi