Home / Հայաստան / Եգիպտոսում զոհված ընդդիմադիրների անուններով փողոցներ կկոչեն

Եգիպտոսում զոհված ընդդիմադիրների անուններով փողոցներ կկոչեն

Եգիպտոսի վարչապետ Ահմեդ Շաֆիքը երկուշաբթի որոշում է ընդունել վերանվանել Եգիպտոսի մի շարք փողոցներ` ի հիշատակ հակակառավարական զանգվածային բողոքի ակցիաների արդյունքում սպանված ցուցարարների:

Շաֆիքը կարգադրել է Կահիրեի և այլ քաղաքների ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց զոհվածների անուններով վերանվանել այն փողոցները, որտեղ ապրել են ցուցարարները, հաղորդում է MENA պետական լրատվական գործակալությունը:

Նշենք, որ կիրակի Եգիպտոսում ժամանակավոր կառավարումն իրականացնող բանակային ուժերը մի քանի նախարարների են ազատել աշխատանքից` կառավարության մեջ ընդգրկելով ընդդիմության ներկայացուցիչներին: Ընդդիմության ակտիվիստները, սակայն, պահանջում են պաշտոնանկ անել Հոսնի Մուբարաքի կողմից նշանակված բոլոր նախարարներին:

Tekali Taxi