Home / Հայաստան / Մարոկոյի մայրաքաղաքում սկսվել է հեղափոխական շարժումը

Մարոկոյի մայրաքաղաքում սկսվել է հեղափոխական շարժումը

Մարոկոյի մայրաքաղաք Ռաբատում փետրվարի 20-ին մեծածավալ բողոքի ակցիա է տեղի ունեցել. մի քանի հազար ցուցարարներ դուրս են եկել փողոց` պահանջելով կրճատել թագավորի իրավասությունները և պայքար ծավալել կոռուպցիայի դեմ:

«Սա խաղաղ բողոքի ակցիա է սահմանադրական բարեփոխումների խրախուսման և կոռուպցիայի ու պետական միջոցների յուրացման դեմ»,- Reuters գործակալությունը փոխանցում է «Բարաքա» (Բավական է) ընդդիմադիր խմբավորումներից մեկի անդամ, ակտիվիստ Մուստաֆա Մուչտատիի խոսքերը:

Հավաքվածները միապետության տապալման կոչեր են հնչեցնում և հայտարարում են, որ չեն ընդունում «ստրուկների համար սահմանադրությունը»: Մարդիկ ծածանում են Եգիպտոսի և Թունիսի դրոշները` ի աջակցություն այդ երկրներում տեղի ունեցած հեղափոխությունների: Ակցիայի վայրում ոստիկանները չեն միջամտում մարդկանց գործողություններին:

Հանրահավաքի կազմակերպիչ է հանդես եկել, այսպես կոչված, «Փետրվարի 20-ի շարժումը», որի ֆեյսբուքյան էջում գրանցված են ավելի քան 19 հազար օգտատերեր:

Նշենք, որ երեկ ցույցեր էին տեղի ունեցել նաև Տանժեր քաղաքում:

Tekali Taxi