Home / Հայաստան / Կիրո Մանոյանը համոզված է, որ համանախագահների խաղերին պետք է վերջ դնել

Կիրո Մանոյանը համոզված է, որ համանախագահների խաղերին պետք է վերջ դնել

Որպեսզի բանակցություններում առաջընթաց լինի, հայկական և ադրբեջանական կողմերը պետք է իսկապես սկսեն խոսել նույն փաստաթղթերի, առաջարկների մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության շուրջ անցած մեկ-մեկուկես տարում տեղի ունեցածի և լրամշակված Մադրիդյան սկզբունքների մասին` Մանոյանն ասել է. «Կարծում եմ, մեզանից ոչ ոք այդ նորացվածը չի տեսել: Ադրբեջանը կախված է մնում այդ նորացվածի վրա, Հայասատանի  համար և ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև ամբողջ ԵԱՀԿ-ի համար, միջնորդների համար այլևս այդ նորացվածը չկա: Այն փաստը, որ երկու կողմերը, էլ չեմ ասում միջնորդները, տարբեր բաների մասին են խոսում, բանակցությունների արդյունավետության տեսանկյունից այնքան էլ հուսալի երևույթ չէ»:

Մանոյանի խոսքով որևէ հանդիպում, որից հետո երկու կողմերի միջնորդները նույն բաների մասին կսկսեն խոսել, բանակցությունները տեղից շարժվելու հավանականություն կընձեռեն:

Կիրո Մանոյանը խոսել է նաև հայաստանյան դիվանագիտության մոտեցումների մասին: Նա նշել է, որ դիվանագիտության մեջ շատ ավելի կոշտ պետք է լինել և որ  առանց ԼՂՀ-ի մասնակցության բանակցություններն անիմաստ են:

«Եվ համախախագահների խաղերին, որ եղանակը վատն է` դրա համար չայցելեցին Ղարաբաղ, պետք է վերջ դնել»,- ասել է Կիրո Մանոյանը:

ՀՅԴ-ականը նաև ընդգծել է, որ իր կուսակցությունը դեմ է այն մոտեցմանը, որ կան հայկական տարածքներ, որոնք ինչ-որ պահի պետք է  հետ տրվեն:

Tekali Taxi