Home / Հայաստան / Լիբիայի իշխանությունները շարունակում են ժողովրդի ջարդը

Լիբիայի իշխանությունները շարունակում են ժողովրդի ջարդը

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին սատարող ուժերը արյունոտ գործողություններ են իրականացնում նախագահին իր պաշտոնում պահելու համար: Վերջիններս կրակում են մայրաքաղաք Տրիպոլիում և այլ քաղաքներում ցույցի դուրս եկած քաղաքացիների վրա: Որոշ քաղաքների բնակիչներ պատմում են այն մասին, որ իշխանությունները ռազմական ինքնաթիռներ են օգտագործվում ժողովրդին ռմբակոծելու նպատակով, հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն:

Համաձայն չճշտված տվյալների, վերջին երկուօրվա ընթացքում արդեն 300 մարդ է զոհվել, որոնց հիմնական մասը մայրաքաղաքում կիրառվող բռնության զոհ է դարձել:

Որոշ քաղաքացիների վկայությամբ, մահացածների դիակները չեն հեռացվում փողոցներից:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Լիբիայում մեկնարկած և արդեն մի քանի օր շարունակվող զանգվածային բողոքի ակցիաները ճնշելու նպատակով Մուամար Քադաֆին օգտագործում է Լիբիայի բանակը:

Tekali Taxi