Home / Հայաստան / Հելսինկյան Ասոցիացիան կներկայացնի Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ զեկույցը

Հելսինկյան Ասոցիացիան կներկայացնի Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ զեկույցը

Փետրվարի 28-ին, ժամը 11:00-ին Կոնգրես հյուրանոցում Հելսինկյան Ասոցիացիան  կներկայացնի Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ 2010թ. զեկույցը:

Զեկույցը կազմված է 2 հատորներից: Առաջին հատորում ներկայացված են Խոսքի ազատությանը և ԶԼՄ-երին, իրավապաշտպաններին, խաղաղ հավաքներին, ինչպես նաև խոշտանգման և վատ վերաբերմունքի, կրոնի և խղճի ազատությանը վերաբերող բաժինները:

Զեկույցը ներառում է նաև հավելված 2010 թվականին Չարենցավանի ոստիկանության բաժնում սպանված Վահան Խալաֆյանի գործի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Խալաֆյանը, ով ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել գողության կասկածանքով, ըստ պաշտոնական վարկածի խոշտանգումների էր ենթարկվել ոստիկանների կողմից, ապա ինքնասպանություն գործել` դանակի երկու հարված հասցնելով ինքն իրեն: Մահացածի հարազտները պնդում էին, որ Խալաֆյանին սպանել են:

Զեկույցի 2-րդ հատորը ՀՀ դատարաններում, քրեակատարողական հիմնարկներում և հոգեբուժական հաստատություններում Հելսինկյան Ասոցիացիայի կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքների ամփոփումն է:

Զեկույցը ներկայացնելու են Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը և աշխատակիցներ Արսեն Բաբայանը, Նինա Կարապետյանցը, Մարիաննա Գասպարյանը:

Tekali Taxi