Home / Հայաստան / Տեր-Պետրոսյանը Սեմնեբիի հետ քննարկել է բռնապետությունների փլուզումն ու քաղբանտարկյալների հարցը

Տեր-Պետրոսյանը Սեմնեբիի հետ քննարկել է բռնապետությունների փլուզումն ու քաղբանտարկյալների հարցը

Փետրվարի 24-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ, ով ավարտում է իր առաքելությունն այս պաշտոնում:

Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել է միջազգային քաղաքականությունում ստեղծված նոր իրավիճակը` կապված մի շարք բռնապետությունների փլուզման հետ: Հանգամանալից անդրադարձ է եղել Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին և վատթարացող սոցիալ-տնտեսական դրությանը: Քննարկվել են նաև Հայաստանում սրված քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները, մասնավորապես, քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը:

«Առաջին նախագահը գնահատել է պարոն Սեմնեբիի աշխատանքը ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում, շնորհակալություն հայտնել և հաջողություն մաղթել հետագա գործերում:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը և Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը», – ասված է Կոնգրեսի հայտարարության մեջ:

Tekali Taxi