Home / Հայաստան / ԱՄՆ-ն և Բրիտանիան սառեցնում են Քադաֆիի միլիարդները

ԱՄՆ-ն և Բրիտանիան սառեցնում են Քադաֆիի միլիարդները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է պատժամիջոցներ կիրառել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի և նրա ընտանիքի նկատմամբ:

Ինչպես հաղորդել են Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչները, ԱՄՆ նախագահը կարծում է, որ արաբական երկրում տիրող իրավիճակը սպառնում է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը, հաղորդում է Associated Press-ը:

Խոսքը վերաբերում է խոշոր ֆինանսական սահմանափակումներին, մասնավորապես, Քադաֆիի և նրա ընտանիքի հաշիվների սառեցմանը:

Օբամայի որոշման մասին հայտարարվել է նրանից հետո, երբ հարյուրավոր ամերիկացիներ բարեհաջող կերպով տարհանվել են Լիբիայից:

Նշենք, որ Քադաֆիի հաշիվները սառեցնելու մասին որոշում է կայացրել նաև Բրիտանիան: Լոնդոնում նրա անշարժ գույքը և անգլիական բանկերում կուտակած գումարները մոտակա օրերս կառգրավվեն բրիտանական իշխանությունների կողմից, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Լիբիայի բռնապետը մի քանի միլիարդ դոլարի հասնող հաշիվներ ունի անգլիական բանկերում, ինչպես նաև առևտրային անշարժ գույք և առանձնատուն Լոնդոնում: Այս ամենի ընդհանուր գումարը կազմել է 20 մլրդ դոլար:

Tekali Taxi