Home / Հայաստան / Ոստիկանները սպառնում են հանրահավաքների մասնակիցներին. ՀԱԿ

Ոստիկանները սպառնում են հանրահավաքների մասնակիցներին. ՀԱԿ

Արդեն մի քանի ժամ է, ինչ Էրեբունու ոստիկանության աշխատակիցները լայնամասշտաբ «այցելություններ» են սկսել Էրեբունու համայնքում բնակվող Հայ Ազգային կոնգրեսի համակիրների և այն քաղաքացիների տներ, ովքեր մասնակցել են հանրահավաքներին: Նրանց տեղում կամ ոստիկանություն հրավիրելուց հետո սպառնում են չմասնակցել մարտի 1-ի Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին: Այս մասին ասված է Կոնգրեսի տարածած հաղորագրության մեջ:

Հայտարարության մեջ նշված է, որ օպերացիան ղեկավարում են Էրեբունի համայնքի ոստիկանապետի` ծառայության գծով տեղակալ Ռազմիկ Հովհաննիսյանը և թաղային տեսուչների ղեկավար Արմեն Դոյդոյանը:

«Հայ Ազգային Կոնգրեսի Էրեբունու գրասենյակն իր անդամների և համակիրների անունից հայատարարում է, որ ոստիկանների գործողություններն ապօրինի են և որևէ արդյունք չեն տալու:

Մեր համակիրները, որոնց թիվն աճում է օրեցօր, չեն ընկրկելու, միահամուռ մասնակցելու են Հայ Ազգային Կոնգրեսի`  մարտի 1-ի հանրահավաքին և կոչ են անում բոլոր արժանապատիվ քաղաքացիներին նույնպես մասնակցել համաժողովրդական շարժման հաղթանակի կերտմանը», – ասված է հաղորդագրության մեջ:

Tekali Taxi