Home / Հայաստան / «Բացառված է…». մարդկային ճակատագրեր. Համլետ Թադևոսյանը զոհվել է մարտի 1-ին

«Բացառված է…». մարդկային ճակատագրեր. Համլետ Թադևոսյանը զոհվել է մարտի 1-ին

Ոստիկանության զորքերի կապիտան Համլետ Թադևոսյանը մահացել է 2008 թվականի մարտի 2-ին: Հետմահու ստացել է մայորի կոչում: Որդու մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է հայրը:

«Համլետ Թադևոսյանը ծնվել է 1976 թվականի մարտի 13-ին, ավարտել է Եղվարդի միջնակարգ դպրոցը, ընդունվել է Երևանի Ոստիկանության ակադեմիա` ռազմահրամանատարական ֆակուլտետ: Նույն համակարգում վերջացնելուց հետո աշխատել է Դավիթաշենի ներքին զորքերում որպես վաշտի հրամանատար:

2008 թվականի մարտի 1-ին նա գտնվել է Մյասնիկյանի արձանի մոտից դեպի Լեո փողոց տանող փողոցի հատվածում` գետնանցումից մինչև քաղաքապետարան 65 մետր հեռավորության հատվածում: Հրազենային բազմաբեկորային վնավածքների` նռնակի պայթյունի հետևանքով վիրավորվել է: Դեպքը տեղի է ունեցել մարտի 1-ի գիշերը` 21:18-ին, կլինիկական մահ է տարել մարտի 2-ին` 3:30: Նա ունի երկու երեխա` մեծը 6-ամյա տղան, փոքրը` 4-ամյա աղջիկը: Որպես զինծառայող թոշակ են նշանակել, մեկ էլ մի հատ բնակարան են հատկացրել Դավիթաշենում:

Սպանությունը մինչև այսօր բացահայտված չի, Հայաստանում էլ բացառված ա, որ բացահայտվի, էդ բացառված ա»: