Գլխավոր / Հայաստան / ԱԺ նախագահը պատգամավորների ծեծի հարցով զանգել է ոստիկանապետին

ԱԺ նախագահը պատգամավորների ծեծի հարցով զանգել է ոստիկանապետին

Մարտի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ  Ալիկ Սարգսյանի հետ և իր մտահոգությունն է հայտնել ՀՀ Կառավարության շենքի մոտ առևտրականների ցույցին միացած «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: ՀՀ ոստիկանապետը ԱԺ նախագահին  տեղեկացրել է, որ  միջադեպի մանրամասները ճշտվում են, և օրվա ընթացքում կներկայացվեն խորհրդարանի ղեկավարին, հաղորդում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության շենքի մոտ կայացած ակցիայի ժամանակ ոստիկանները կոպտորեն հրում և անգամ հարվածում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանին, Զարուհի Փոստանջյանին և Անահիտ Բախշյանին: Գործը հասնում էր անգամ ոտքով և բռունցքով հարվածների: Անահիտ Բախշյանի համար շտապ օգնության մեքենա են կանչել:

Հիշեցնենք նաև, որ «Ժառանգություն» կուսակցությունը բոյկոտում է ԱԺ նիստերի ընթացիկ քառօրյան: