Գլխավոր / Հայաստան / Հրեաները մեղք չունեն Քրիստոսի խաչման մեջ

Հրեաները մեղք չունեն Քրիստոսի խաչման մեջ

Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը հրեաների վրայից հանել է Հիսուս Քրիստոսի խաչման պատմական մեղադրանքը` առաջարկելով նորովի ընկալել «Ավետարան ըստ Մաթեոսի» 27-րդ մասի հայտնի տողերը: Բենեդիկտոս 16-րդ-ի խոսքով` Քրիստոսի թափված արյունը «քավիչ հատկություն ունի» և չի կարող  ծառայել որպես «անեծքի աղբյուր», հաղորդում է բրիտանական BBC ռադիոկայանը:

Հաղորդվում է, որ կաթոլիկ եկեղեցու ներկայիս առաջնորդը երեկ «Հիսուս Նազովրեցի» գրքի 3 նոր քաղվածքներ է հրապարակել:

Առաքյալ Մաթեոսը գրում է, որ Քրիստոսի դատն անցկացնող Պիղատոսի այն հարցին` խաչել Քրիստոսին, թե ոչ, հավաքված ամբոխը գոռում էր, «Թող որ խաչվի», և «Ամբողջ ժողովուրդը պատասխանեց և ասաց` «Դրա արյունը մեր վրա և մեր որդիներ վրա է»:

Հարյուրամյակներ շարունակ Կաթոլիկ եկեղեցին օգտագործում է Ավետարանի այս հատվածը `ողջ հրեա ազգին «Աստծու դեմ մեղանչելու» մեջ մեղադրելու համար: Միջին դարերում այս հատվածը քրիստոնեական Արևմտյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում հրեաների նկատմամբ կիրառվող ջարդերի, հալածանքների և զանգվածային սպանությունների առիթ էր դառնում:

Ներկայումս Վատիկանը էական քայլ է կատարում սեփական պատմական ժառանգության վերանայման ուղղությամբ: