2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Հայաստան-Ռուսաստան հանդիպման տոմսերը վաճառվելու են մարտի 10-ից

Մարտի 26-ին կայանալիք «Հանրապետական» մարզադաշտում ԵՎՐՈ 2012 Հայաստան – Ռուսաստան ազգային հավաքականների ընտրական հանդիպման տոմսերը վաճառվելու են մարտի 10-ից «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում: Մեկ անձին տրվելու է ոչ ավել քան 4 տոմս, հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան:

Տոմսերի արժեքն է`

- արևմտյան տրիբունա` 7000 դրամ
- արևելյան տրիբունա` 5000 դրամ
- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ