2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հովիկ Աբրահամյանի խորհրդականին ազատել են տոկոսով փող տալու պատճառով

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Թաթուլ Մանասերյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Որոշման դրդապատճառների մասին գրում է «Չորրորդ ինքիշխանությունը»:

Իր որոշումը նա պատճառաբանել էր գիտական աշխատանքի անցնելու ցանկությամբ, հիշեցնենք` Թաթուլ Մանասերյանը տնտեսական գիտությունների դոկտոր է, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիրը: «ՉԻ» տեղեկություններով, իրականում Թաթուլ Մանասերյանը ոչ թե ինքն է իր կամքով հրաժարական ներկայացրել, այլ նրան դա հուշել է Հովիկ Աբրահամյանը: Մեր տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանին լուրեր են հասել, թե իր խորհրդականը ԱԺ աշխատակիցներին տոկոսով փող է տալիս: Վերջինս, երբ համոզվել է, որ դա իրականում էլ այդպես է, իր մոտ է կանչել Մանասերյանին` նրանից պահանջելով անմիջապես դիմում գրել և հեռանալ աշխատանքից: Մանասերյանն էլ ի կատար  է ածել վերադասի հրամանը: