Home / Հայաստան / Իրանում մահացել է հայազգի գիտնականը

Իրանում մահացել է հայազգի գիտնականը

Մարտի 5-ին 90 տարեկան հասակում մահացել է Իրանի առաջին կին աստղագետ, ֆիզիկոս հայազգի Ալենուշ Տերյանը:

Ալենուշ Տերյանը ծնվել է 1920 թվականին Թեհրանում: 1947 թվականին ավարտել է Թեհրանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, իսկ այնուհետ ուսումը շարունակել է Սորբոնի համալսարանում: 1956 թվականին ավարտելով համալսարանը` նա վերադարձել է Թեհրան և սկսել է աշխատել Թեհրանի համալսարանի թերմոդինամիկայի բաժնում` որպես պրոֆեսորի օգնական:

1966 թվականին Տերյանը Թեհրանի համալսարանի գեոֆիզիկայի հանձնաժողովի անդամ է դարձել, իսկ ավելի ուշ ընտրվել է ֆիզիկայի բաժնի ղեկավար: Տերյանը Գեոֆիզիկայի Ինստիտուտի արևային հետազոտությունների կենտրոնի հիմնադիրներից է, որտեղ էլ նա աշխատել է մինչ թոշակի անցնելը: