2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Եվրոպացի չինովնիկը հույս ունի, որ ՀՀ իշխանությունները կպահպանեն հավաքներ անցկացնելու իրավունքը

«Մենք հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող բոլոր ներքաղաքական զարգացումներին, ցույցերին, երթերին, և հուսով ենք, որ ՀՀ իշխանությունները կպահպանեն հավաքներ անցկացնելու իրավունքը, ինչպես նաև կշարունակեն իրականացնել ընտրական օրենսգրքի բարեփոխումների ծրագիրը»: Այս մասին այսօր «Հայաստանի դատավարությունների դիտարկում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ղեկավար Յանեշ Լենարչիչը:

Վերջինս անդրադարձել է նաև մարտի 1-ի դեպքերին հաջորդած դատավարությունների ընթացքին: Նա իր խոսքում կարևորել է դատարանների լիարժեք անկախությունը, և նշել, որ այդ անկախությունը անհնարին է ձեռք բերել մեկ օրվա ընթացքում:

«Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք հանդիպումներ ենք ունենալու դատական համակարգի ներկայացուցիչների հետ և աշխատանքներ ենք իրականացնելու նրանց գործունեության առավել անկախ լինելու ուղղությամբ», - ասել է Լենարչիչը: