հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայաստանի չեմպիոնը ոչ-ոքիով սկսեց ֆուտբոլի գավաթի խաղարկությունը

Հայաստանի չեմպիոնը ոչ-ոքիով սկսեց ֆուտբոլի գավաթի խաղարկությունը

Այսօր քառորդ եզրափակիչ փուլի երեք խաղով մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունը:

Հայատսանի չեմպիոնը` «Փյունիկը», Գյումրիում մրցեց «Շիրակի» հետ: Գյումրեցիները 34-րդ րոպեին բացեցին հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Անդրանիկ Բարիկյանը: Հանդիպման 57-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել «Շիրակի» կիսապաշտպան Արմեն Տիգրանյանը: «Փյունիկը» կարողացել է թվային առավելությունը նյութականացնել 86-րդ րոպեին: Գոլի հեղինակ է դարձել Սարգիս Հովսեփյանը` ամրագրելով հանդիպման վերջնական հաշիվը` 1:1:

Հայաստանի փոխչեմպիոն «Բանանցը» 3:0 հաշվով պարտության է մատնել Կապանի «Գանձասարին»: Գնդակների հեղինակ են դարձել Խաչատուր Ավետիսյանը, Նորայր Գյոզալյանը և Բետոն:

Հայաստանի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիրը` «Ուլիսը», սեփական հարկի տակ պարտության է մատնել «Արարատին»: Խաղի միակ գնդակը 77-րդ րոպեին խփել է «Ուլիսի» հարձակվող Արտյոմ Ադամյանը:

¼ եզրափակչի «Միկա»-«Իմպուլս» հանդիպումը կկայանա վաղը:

Պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 14-ին և 15-ին: