2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Ղարաբաղը չի հետևի ԵԱՀԿ գործող նախագահի առաջարկին. ԼՂՀ նախագահ

Ղարաբաղը միակողմանի կարգով շփման գծից դուրս չի բերի դիպուկահարներին, ուրբաթ Երևանում լրագրողներին ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը  ուրբաթ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայկական կողմին առաջարկել էր միակողմանի կարգով դուրս բերել դիպուկահարներին ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծից:

«Արցախը չի կարող իրեն թույլ տալ միակողմանի կարգով ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի առաջարկը»,- Սահակյանի խոսքերն է մեջբերում «Նովոստի Արմենիա»-ն: