Home / Հայաստան / Լիբիայի համար նախատեսված ինքնաթիռները կարող են հասնել Ադրբեջանին

Լիբիայի համար նախատեսված ինքնաթիռները կարող են հասնել Ադրբեջանին

Խարկովի պետական արտադրական ավիացիոն ձեռնարկությունը կարող է մեկ այլ գնորդ գտնել Ан-74ТК-200С ինքնաթիռների համար, որոնք ձեռնարկությունը կառուցում է Լիբիայի համար:

Այս մասին հայտնել է Խարկովի շրջանային վարչակազմի նախագահ Միխայիլ Դոբկինը: Նա նշել է, որ ինքնաթիռներից մեկը գրեթե պատրաստ է, սակայն այսօր Լիբիան դժվար թե կարողանա բանակցություններ սկսել իրենց հետ ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ:

«Եթե Լիբիան չկարողանա բանակցել մեզ հետ, մենք մեկ այլ գնորդ կգտնենք»,-նրա խոսքերն է փոխանցում «Ունիանը»: Դոբկինը նշել է, որ ներկայումս «որոշակի կապեր կան» այն երկրների, հետ, ուր Խարկովի ավիագործարանը ինքնաթիռներ է մատակարարել նախկինում, մասնավորապես` Ադրբեջանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ռուսաստանի, ինչպես նաև Ուկրաինայի ներքին շուկայի մի քանի ընկերությունների հետ:

Tekali Taxi