Home / Հայաստան / Լիբիայում ամերիկյան ինքնաթիռ է կործանվել

Լիբիայում ամերիկյան ինքնաթիռ է կործանվել

Լիբիայի օդային տարածքում հարձակվողական թռիչքներ իրականացնող միջազգային ավիացիայի գործողությունների ընթացքում վթարի է ենթարկվել ԱՄՆ-ի հակաօդային ուժերին պատկանող մարտավարական F-15 Eagle կործանիչը, հաղորդում է բրիտանական The Daily Telegraph-ը:

Սակայն ամերիկացի զինվորականներին դեռևս չի հաջողվում հստակեցնել այս տեղեկատվությունը:

Բրիտանական պարբերականի տվյալների համաձայն, ինքնաթիռը վթարի է ենթարկվել մեխանիկական խնդիրների պատճառով: Օդաչուին հաջողվել է վայրէջք կատարել ապստամբների կողմից գրավված տարածքում: Ընդդիմության կողմնակիցները օդաչուին օգնություն են ցուցաբերել:

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ պետությունների հետ մասնակցում են Լիբիայում իրականցվող միջազգային ռազմական գործողություններին: Լիբիան երրորդ օրն անընդմեջ ռմբակոծվում է միջազգային կոալիցիայի կողմից: Առաջնորդվելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ընդունած բանաձևով` արտասահմանյան օդաչուները փորձում են կանգնեցնել կառավարական զորքերի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող սպանությունները:

Tekali Taxi