Գլխավոր / Հայաստան / Դպրոցների տնօրենների 35 տոկոսը կտրվել են քննությունից

Դպրոցների տնօրենների 35 տոկոսը կտրվել են քննությունից

Ապրիլի 1-ին ավարտվում է հանրակրթական դպրոցների տնօրենների հավաստագրման առաջին փուլը: Հավաստագրման քննությունների որոշ մանրամասներ է ներկայացնում «Հրապարակ» օրաթերթը:

«Տնօրենների և տնօրեն դառնալու հավակնորդների մոտ 35 տոկոսն այս քննություններից կտրվել է` չկարողանալով  հանձնել գրավոր կամ բանավոր քննությունը, որն  սկզբում ընդգրկում էր մոտ 800 հարց, այժմ պակասեցվել է 600-ի: Սակայն որոշ գործող տնօրեններ, որոնց տարիքը մոտ է կենսաթոշակայինին, հրաժարվել են մասնակցել հավաստագրման պրոցեսին, քանի որ անիմաստ են համարում մեկ-երկու տարվա համար «տանջանք քաշել` պարապել ու քննություն հանձնել»: