Գլխավոր / Հայաստան / Իտալիան Քադաֆիի համար փախուստի ծրագիր է նախապատրաստում

Իտալիան Քադաֆիի համար փախուստի ծրագիր է նախապատրաստում

Իտալիան լիբիական իշխանությունների հետ բանակցություններ է վարում, թեև երկրի ինքնաթիռները նույնպես մասնակցում են Քադաֆիի ռեժիմի դեմ պայքարող միջազգային ռազմական ուժերի գործողություններին: Guardian-ի փոխանցմամբ` Իտալիայի ղեկավարությունը փախուստի ծրագիր է նախապատրաստում Քադաֆիի համար, որի շնորհիվ Լիբիայի առաջնորդը կկարողանա ապաստան գտնել աֆրիկական երկրներից մեկում:

Իտալիայի ԱԳ նախարար Ֆրանկո Ֆրատինին կոչ է արել Քադաֆիին դադարեցնել կրակը` երաշխավորելով նրա ապահով փախուստը երկրից: Նա նաև հույս է հայտնել, որ աֆրիկական միությունը «խելամիտ առաջարկ կանի» հրամանատարի թաքստոցի վերաբերյալ:

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ կցանկանային, որ Քադաֆին դատարանի առջև կանգնի:

Միևնույն ժամանակ, Լիբիայում շարունակվում են ռազմական գործողությունները: Արտասահմանյան ԶԼՄ-ների թղթակիցները հայտնում են, որ կոալիցիան քարոզչություն է տանում Քադաֆիի համախոհների շրջանակներում` փորձելով հակառակորդի շարքերում հակասություններ մտցնել: