Home / Հայաստան / Ադրբեջանի ընդդիմությանը ուղարկել են Բիբի-Էյբաթ

Ադրբեջանի ընդդիմությանը ուղարկել են Բիբի-Էյբաթ

Բաքվի քաղաքապետարանը մերժել է ընդդիմությանը ապրիլի 2-ին հանրահավաք անցկացնելու իրավունք տրամադրելու մեջ` առաջարկելով հանրահավաք անցկացնել Բիբի-էյբաթ գյուղում: Այս մասին Turan-ին հայտնել է «Մուսավաթ» կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արիֆ Գաջիլին:

«Իշխանությունները հայտարարել են, որ Նարիմանովի անվան հրապարակում կամ «Թեբրիզ» կինոթատրոնի դիմաց հնարավոր չէ հանրահավաք անցկացնել` այդ հատվածի երթևեկության ծանրաբեռնվածության պատճառով: Նման պատասխանը հակասում է ոչ միայն օրենքին, այլ իշխանությունների թույլ տված լուրջ սխալ է, նրանք ստիպված կլինեն պատասխան տալ դրա համար:»,- ասել է Գաջիլին:

Նախորդ անգամ իրականացված բողոքի ակցիայի ժամանակ Բաքվում ձերբակալվել էր ավելի քան 100 մարդ:

Tekali Taxi