Home / Հայաստան / Բացօթյա առևտրով զբաղվողների խնդրի լուծումը հետաձգվել է

Բացօթյա առևտրով զբաղվողների խնդրի լուծումը հետաձգվել է

Ազգային Ժողովը հետաձգել է բացօթյա առևտրի արգելքի հետ կապված խնդրի քննարկումը: Այս մասին Epress.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են այսօր Ազգային ժողովի դարպասների մոտ կայացած բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող քաղաքացիները:

Ինչպես մենք ավելի վաղ հայտնել էին, առևտրականների պատվիրակները մտել էին Ազգային ժողով զրույցի: Նրանց լսել են, ձայնագրել են և գրի են առել խոսքը, որից հետո հայտնել են, որ որոշման կայացումը կհետաձգվի, քանի որ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը մարզերում է: Վերադարձից հետո քաղաքապետը պետք է ծանոթանա առևտրականների բողոքների հետ, որից հետո վերջնական որոշում կկայացվի:

Նշենք, որ այսօր Epress.am-ի թղթակիցը երկու անգամ ականտես է եղել, թե ինչպես է ոստիկանների մոտ 20 հոգանոց խումբ անցնում Տիգրան Մեծի պողոտայով և արգելում մայթերի վրա առևտուր անող մարդկանց շարունակել առևտուրը:

Ի դեպ, առևտրականները, ովքեր տեղեկացել էին, որ բողոքողներից մի քանիսը Ազգային ժողովի ցույցի ընթացքում առևտուր են արել քաղաքի տարբեր վայրերում, փոքր-ինչ նեղսրտել էին: Նրանց խոսքով` իրենք ողջ ընթացքում պայքարել են սեփական իրավունքների համար, իսկ ոմանք որոշել օգուտ քաղել: Այնուամենայնիվ, առևտրականների խոսքով, դա չի կարող սասանել իրենց միասնությունը, և իրենք պատրաստվում են շարունակել բողոքի ակցիաները մինչև բողոքավորներին պատշաճ լուծում չառաջարկեն:

Tekali Taxi