Home / Հայաստան / Հանրահավաքին ընդառաջ Ադրբեջանում կրկին ձերբակալում են ակտիվիստներին

Հանրահավաքին ընդառաջ Ադրբեջանում կրկին ձերբակալում են ակտիվիստներին

Ադրբեջանում ապրիլի 2-ին ընդդիմության կողմից կազմակերպվող հանրահավաքին ընդառաջ ադրբեջանական իշխանությունները սկսել են ձերբակալել քաղաքական ակտիվություն ցուցաբերող կուսակցությունների անդամներին և պարզապես ընդդիմադիր հայացքներ ունեցող երիտասարդների` այդպիսով փաստորեն կրկնելով մարտի 11-ի և 12-ի բողոքի ցույցերի կասեցման համար իրականացրած գործողությունները, գրում են ադրբեջանական բլոգերները:

Ձերբակալությունները սկսվել են երկու օր առաջ, երբ ուժայինները կալանավորել են Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության անդամներից մեկին: Այսօր ևս մի քանի ակտիվիստներ են ձերբակալվել, մի քանիսը 5-10 օր ազատազրման են դատապարտվել:

Ձերբակալվածների թվում է Թեբրիզ Օները, ով մարտի 11-ի բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել էր և 5 օր բանտում անցկացրել: Ոստիկանությունը նրան կալանավայր է տեղափոխել, երբ վերջինս համալսարան էր գնում: Տղայի հայրը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական բյուրոյին պատմել է, որ չգիտի, թե ինչու են իր որդուն ձերբակալել, սակայն կասկածներ ունի, որ դա կապված է ապրիլի 2-ի հանրահավաքի հետ:

Ռովշեն Նեսիրլի անունով մեկ այլ երիտասարդ ակտիվիստ զանգահարել է «Ազադլիգ» ռադիոկայան, և ասել, որ երբ առավոտյան լքում էր բնակարանը, Յասամալ ոստիկանական վարչության աշխատակիցներից մեկը փորձել է ձերբակալել իրեն, սակայն երիտասարդն ասել է, որ չի գնա ոստիկանական բաժին, մինչև իրեն պաշտոնական ծանուցագիր չներկայացնեն: Պարզվել է, որ ավելի ուշ երիտասարդին, այնուամենայնիվ, ձերբակալել են, ինչպես նաև նրա եղբորը:

Ձերբակալվել են նաև «Մուսավաթ» կուսակցության երիտթևի երկու անդամներ` Էլչին Սալիմովը և Հալիդ Ամանլին:

Կալանավայրից չեն կարողացել խուսափել նաև «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամները: Ձերբակալվածների թվում կան նաև Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության ներկայացուցիչները:

Tekali Taxi