Home / Հայաստան / Իսրայելցիները Վրաստանում 13 տարվա ազատազրկման են դատապարտվել կաշառքի համար

Իսրայելցիները Վրաստանում 13 տարվա ազատազրկման են դատապարտվել կաշառքի համար

Ապրիլի 1-ին Թբիլիսիի դատարանը մեղադրական վճիռ է կայացրել իսրայելցի գործարարներ Ռոնի Ֆուկսի և Զեվ Ֆրենկելի նկատմամբ` առաջինին`7, երկրորդին`6 տարվա ազատազրկման դատապարտելով:

Դատարանը մեղավոր է ճանաչել իսրայելցիներին Վրաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալին 7 մլն դոլար կաշառք տալու փորձի համար, որպեսզի վերջինս արագացնի Թբիլիսիի գերատեսչությունների` միջազգային միջնորդ դատարանի կողմից ընդունված վճռի իրականացման գործընթացը, համաձայն որի Վրաստանի իշխանությունները 100 մլն դոլար պիտի վճարեին գործարարներին:

ISRAland-ի փոխանցմամբ` Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը դիմել է վրացական իշխանություններին Ֆուկսին և Ֆրենկելին ազատ արձակելու խնդրանքով` հաշվի առնելով Թել-Ավիվի և Թբիլիսիի միջև առկա լավ հարաբերությունները:

Գլխավոր դատախազության հակամենաշնորհային ծառայության ղեկավար Զազա Կաչիբայան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իսրայելցի գործարարները նավթի և գազի փոխադրման մենաշնորհն իրենց ձեռքն էին վերցրել դեռ 90-ականներին, երբ երկիրը ղեկավարում էր ռազմական խորհուրդը, և ոչ մի լեգետիմ մարմին չէր գործում երկրում, իսկ կոռուպցիայի մակարդակը շատ բարձր էր:

Հենց այդ ժամանակգործարարները կաշառքների միջոցով ձեռք բերեցին գազի և նավտի փոխադրման հիմնական օբյեկտները: Սակայն վերջին միջադեպի ժամանակ  գործարարներին չի հաջողվել իրականացնել վաղուց փորձված միջոցները, ինչ արդյունքում էլ ձերբակալվել են:

Կաչիբայան հայտարարել է, որ մեղադրյալների պաշտպանությունը չի կարողացել  որևէ ապացույց ներկայացնել, որը կկարողանար հերքել մեղադրող կողմից փաստարկները:

Tekali Taxi