2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

ՀՀ նախագահը մեկնում է Սերբիա

Սերբիայի Հանրապետության նախագահ Բորիս Տադիչի հրավերով Սերժ Սարգսյանն ապրիլի 4-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Սերբիայի Հանրապետություն, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Այցի շրջանակներում երկրի ղեկավարը հանդիպումներ կունենա Սերբիայի բարձրագույն ղեկավարության, Պատրիարքի, ինչպես նաև Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախատեսված է նաև մի շարք ոլորտներում հայ-սերբական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրում: