Ռուսաստանցի դպրոցականը կրակել է դասի ընթացքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վերջին օրերին YouTube կայքում հայտնված սկանդալային տեսանյութը անսովոր բուռն արձագանք է առաջացրել Ռուսաստանում:
Ֆիզիկայի դասի ընթացքում բջջային հեռախոսով նկարահանված տեսանյութում երևում է, ինչպես է աշակերտներից մեկը խուլիգանական ներկայացում սարքում, հայհոյելով և ատրճանակ թափահարելով համադասարանցիների համընդհանուր ծիծաղի ուղեկցությամբ: Իրադարձությունների վայրի մասին տեղեկությունները հաղորդվում են 2 րոպեանոց սյուժեի սկզբում` Կրասնոդար, 11-ի «Ա»: Չի նշվում միայն դպրոցի անունը:
Հետագայում պարզ է դարձել, ոչ տեսանյութը նկարահանվել է Կրասնոդարի N93 դպրոցում: Սկզբում կրթության և գիտության շրջանային պաշտոնյաները հայտարարել էին, որ այդ ամենը կեղծարարություն է, իսկ կրթության քաղաքային վարչության ղեկավար Իոսիֆ Գամզաևը հաղորդել է, որ դպրոցի տնօրինությունից ոչ ոք չի ճանաչել ուսուցչին: Այնուհետև նա խոստովանել է, որ տեսանյութը նկարահանվել է 93-րդ դպրոցում մոտավորապես 1 տարի առաջ:
«Комсомольская правда»-ն պարզել է տեսանյութի հերոսի անունը`Ռամիս Չանդրա: Ներկայումս առաջին կուրսում սովորող Չանդրի մայրը հայտարարել է, որ այդ տեսանյութը դպրոցական КВН-ի համար է եղել, որը նվիրել են հանդուրժողականության դասերին: Մոր խոսքերի համաձայն, դա կատակ է եղել, որը ԶԼՄ-ները չեն հասկացել, իսկ ատրճանակը իրականում կրակայրիչ է եղել:
Ինքը` Ռամիսը, հայտարարել է, «դա կատակ էր, ու վերջ»:
Ոստիկանները հայտնել են պարբերականին, որ տեսանյութից դատելով, ատրճանակը օդամղիչ է եղել, որի օգտագործման համար թույլտվություն պետք չէ: Պատմությունը տեղի է ունեցել մեկ տարի առաջ և առանց ուսուցչուհու հայցադիմումի, իրենք ոչ ոքի չեն կարող պատասխանատվության ենթարկել: