2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Ստինգը կերգի Բաթումիում

Բրիտանացի աշխարհահռչակ երգիչ Ստինգը ընթացիկ տարվա հուլիսին կայցելի հարևան Վրաստան: Նա Բաթումիում հանդես կգա Կրիս Բոտտիի նվագախմբի հետ:

Վրաստանը Ստինգի եվրոպական շրջագայության վերջին երկիրը կդառնա:

Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Նիկոլոզ Ռուռուան հայտարարել է, որ երգչի հետ բանակցությունները հաջողությամբ են պսակվել և համերգի անցկացման մասին համաձայնագիրն արդեն պատրաստ է:

Ստինգը ելույթ կունենա Բաթումիի Պյացա հրապարակում հուլիսի 3-ին: Կրիս Բոտիի նվագախմբի հետ հանդիսատեսի առջև ելույթ կունենա նաև Վրաստանի Ազգային սիմֆոնիկ նվագախումբը: