Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, անդրադառնալով մամուլում իր մասին հրապարակումներին, ասել է, թե «դրանց լուրջ չի վերաբերվում»:
Հայաստանյան մամուլի հրապարակումներում տեղեկություններ էին տարածվել, թե արքեպիսկոպոսն իր սանիկից թանկարժեք ավտոմեքենա` «Բենթլի» է նվեր ստացել, և որ Հայաստանի վարչապետն իրեն որպես պարգև զենք է նվիրել:
Պատասխանելով զենքի վերաբերյալ ռադիոկայանի հարցին` Կճոյանը նշել է. «Զենքով բոլոր երկրներում պարգևատրում են նրանց, ում գնահատում են: Զենքը գնահատանք է, ուրիշ նպատակի համար չէ»:
«Բենթլիի» մասին հարցին` նա պատասխանել է հետևյալը. «Նվերից հրաժարվեմ, ի՞նչ անեմ»: