Home / Հայաստան / Զատիկի տոնին ընդառաջ՝ ձվի գները կվերահսկվեն

Զատիկի տոնին ընդառաջ՝ ձվի գները կվերահսկվեն

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունները փաստում են, որ ամեն տարի Սուրբ Զատիկի տոնի հետ կապված՝ հանրապետությունում նկատվում է հավի ձվի պահանջարկի ավելացում: Չարաշահումներ թույլ չտալու նպատակով հանձնաժողովն այսօր կայացած նիստում որոշել է սահմանել ամենօրյա հսկողություն՝ տնտեսվարողների գործունեության նկատմամբ:

Հանձնաժողովն այս շուկայում գործող արտադրողներից օրական կտրվածքով կպահանջի տեղեկատվություն՝ արտադրության, իրացման ծավալների, մնացորդի, ինչպես նաև բացթողնման գների վերաբերյալ: Գների փոփոխության դեպքում տնտեսվարողները պետք է ներկայացնեն նաև համապատասխան հիմնավորումներ:  Հանձնաժողովը տեղեկատվություն կպահանջի նաև առավել խոշոր սուպերմարկետներից՝ արտադրողների կողմից իրենց մատակարարված ձվի ծավալների վերաբերյալ:

Tekali Taxi