Home / Հայաստան / Ինչու ՀԱԿ-ը չկատարեց իր խոստումը. ապրիլի 8-ի հանրահավաքի մասին

Ինչու ՀԱԿ-ը չկատարեց իր խոստումը. ապրիլի 8-ի հանրահավաքի մասին

Ապրիլի 8-ին կայացած հանրահավաքը, հակառակ հայտարարվածի և սպասվածի, չվերածվեց հասարակության ինքնակազմակերպման յուրօրինակ ֆորումի, որ պետք է հրապարակավ ու համատեղ որոշումներ կայացներ և իրագործեր: Այս մասին ասված է «Հավասարների հավաք» հասարակական նախաձեռնության հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության հեղինակների` հանրահավաքի ընթացքում նաև չհիշատակվեց ՀԱԿ-ի իսկ կոչով` ապրիլի 8-ի հանրահավաքի անելիքների վերաբերյալ արված առաջարկների, դրանց քննարկման կամ դրանց կապակցությամբ որոշումների կայացման մասին, ինչպես նաև ֆորումի կազմակերպման մեխանիզմների մասին:

«Հակված ենք մտածել, որ գոյություն են ունեցել լուրջ պատճառներ, որոնք ստիպել են հանրահավաքի կազմակերպիչներին առայժմ չանդրադառնալ այս հարցին:

Եթե այդպես է, ապա Հայ ազգային կոնգրեսի և ընդհանրապես Համաքաղաքացիական շարժման էությունից ելնելով` համոզված ենք, որ հասարակությանն անհրաժեշտ է հրապարակավ ներկայացնել այդ պատճառները, քանզի միայն իրազեկ հասարակությունն ի վիճակի կլինի հարկ եղած դեպքում զորավիգ լինել ՀԱԿ-ի ղեկավարությանը՝ ֆորումի կայացմանը խոչընդոտող բոլոր գործոնների վերացման հարցում:

Չխորշենք կրկնել, որ հասարակության հետ բաց, թափանցիկ գործակցությունը Հայաստանում սահմանադրական կարգի հաստատման և ժողովրդավարական արժեքների արմատավորման հիմնական գրավականներից մեկն է», – ասված է հաղորդագրության մեջ:

Tekali Taxi