Home / Հայաստան / Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիր չի դնում. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիր չի դնում. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները բարձր մակարդակի գործընկերային են: Այս մասին ՀՀ ԱԳՆ կայքում հրապարակված հարցազրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանի անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) չի խոչընդոտի ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների խորացմանը` Կիրակոսյանը նշել է, որ դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ:

«Մենք անդամության խնդիր չենք դնում, որովհետև մեր խնդիրը բարեփոխումն է: ԱՊՀ և ՀԱՊԿ անդամ երկրները նույնպես ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նման ձևաչափեր ունեն: Սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն այսօր դիտարկվում է որպես մի կառույց, որի օրինակը, առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման փորձը, տեսական-մեթոդական հիմքը` հենց նույն բանակաշինության ոլորտում, ինչպես նաև ընդհանուր առմամբ բանակի բարեփոխումների հարցերով, ոչ միայն մեզ է օգտակար, այլև Ռուսաստանին և ԱՊՀ այլ ու ՀԱՊԿ անդամ պետությունների: Այնպես որ, քաղաքական առումով մենք ռազմավարական դաշինք ունենք Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ-ի նման ռազմաքաղաքական կառույցի անդամ ենք: ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունների նպատակը գործընկերությունն է, որը պետք է նպաստի այն բարեփոխումների գործընթացին, որն իրականացվում է Հայաստանում: Ինչ վերաբերում է հեռանկարներին, կարծում եմ, որ հեռանկարը միակն է` բարեփոխումների իրագործումը և այն չափանիշներին հասնելը, որոնց մասին ես խոսեցի: Այս երկամյա ծրագրերն առաջադիմական միտումներ ունեն: Նման ծրագրերի իրականացման միջոցով մենք կարող ենք հասնել մեր նպատակների իրականացմանը», – ասել է Կիրակոսյանը:

Tekali Taxi