Home / Հայաստան / Սերժ Սարգսյանն առաջարկել է կազմակերպել Մինսկի պայթյունից տուժածների բուժումը Երևանում

Սերժ Սարգսյանն առաջարկել է կազմակերպել Մինսկի պայթյունից տուժածների բուժումը Երևանում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որում մասնավորապես ասված է.

«Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,

Խոր վշտով ընդունեցի Մինսկի մետրոյում տեղի ունեցած ողբերգության մասին լուրը, որտեղ ահաբեկչության հետևանքով մահացել և վիրավորվել են անմեղ մարդիկ:

Հայաստանում անկեղծորեն սգում են եղբայրական բելառուս ժողովրդի հետ միասին: Պատրաստ ենք պայթունի հետևանքով տուժածներին անհրաժեշտ ամեն աջակցություն ցուցաբերել, այդ թվում` ընդունել և կազմակերպել նրանց բուժումը Երևանի բուժհաստատություններում:

Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի, խնդրում եմ փոխանցել իմ անկեղծ ցավակցությունը զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման մաղթանքները` այդ հանցավոր արարքի հետևանքով տուժածներին»:

Tekali Taxi