Home / Հայաստան / Սերժ Սարգսյանի` Ստեփանակերտ մեկնելու որոշումը պատասխան է Դավութօղլուին. ՀՀ ԱԳՆ

Սերժ Սարգսյանի` Ստեփանակերտ մեկնելու որոշումը պատասխան է Դավութօղլուին. ՀՀ ԱԳՆ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը` լինել Երևան-Ստեփանակերտ թռիչքի առաջին ուղևորը, արտացոլում է Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը: Այսպես է Epress.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի` նախօրեին արված հայտարարությունը, թե Հայաստանը պետք է վերջ դնի սադրիչ գործողություններին:

Հիշեցնենք, որ Դավութօղլուն, պատասխանելով Ադրբեջանի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովի հարցին, ասել էր, որ օդանավակայան կառուցելու հարցը Եվրոպայի խորհրդի նախարարների կաբինետում չի քննարկվել և որ տվյալ հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, սակայն միևնույն ժամանակ հայտարարել էր, որ «եթե դրա անհրաժեշտությունը ծագի, մենք կարող են քննարկել այդ հարցը»:

Ավելի վաղ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը Epress.am-ին հայտնել էր, որ ՀՀ նախագահի` Ստեփանակերտ առաջին չվերթով մեկնելու մասին հայտարարությունն ուժի մեջ է մնում:

Tekali Taxi