Home / Հայաստան / Չինաստանը վարձով է տալիս անմարդաբնակ կղզիները

Չինաստանը վարձով է տալիս անմարդաբնակ կղզիները

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իշխանությունները պատրաստ են իրենց սեփականությունը համարվող անմարդաբնակ կղզիները 50 տարով վարձակալության տալ: Այս որոշման մասին տեղեկատվությունը ապրիլի 13-ին տարածվել է պետական ԶԼՄ-ներում:

Օվկիանաբանության ազգային վարչությունը հրապարակել է 176 անմարդաբնակ կղզիների ցուցակը, որոնց մի մասը մոտ ժամանակներս կարող է բնակեցվել: Վարչության ներկայացուցչի խոսքով` 50 տարով վարձակալության կարող է տրվել նվազագույնը 500 ք/մ տարածք, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ի դեպ, կղզիները վարձակալել կարող են ինչպես չինական, այնպես էլ արտասհմանյան ընկերություններ, կազմակերպություններ ու անհատներ:

Tekali Taxi