Home / Հայաստան / Metallica-ն, Deep Purple-ը, Black Sabbath-ն ու HIM-ը կրկին կօգնեն Հայաստանին

Metallica-ն, Deep Purple-ը, Black Sabbath-ն ու HIM-ը կրկին կօգնեն Հայաստանին

Ռոք երաժշտության աշխարհում Whocares անվամբ նոր խումբ է ստեղծվել, որը միավորել է մի շարք հայտնի ռոք խմբերի երաժիշտների: Նոր խմբի անդամներ են դարձել Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին, Deep Purple խմբի մեներգիչ Յան Գիլանը, ինչպես նաև Iron Maiden խմբի թմբկահար Նիկո Մաքբրեյնը, HIM խմբի կիթառահար Միքո Լինդստրոմը և Metallica-ի նախկին բաս-կիթառահար Ջեյսոն Նյուսթեդը:

Music.com-ի փոխանցմամբ` խմբի առաջին սինգլը լույս կտեսնի մայիսի 6-ին: Ձայնասկավառակի վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի 1988 թվականի երկրաշարժից տուժած Գյումրիի երաժշտական դպրոցի վերականգնմանը:

Հիշեցնենք, որ 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո լեգենդար ռոք երաժիշտները «Ռոքը օգնում է Հայաստանին» նախագիծ իրականացրեցին: 1989 թվականին ծրագիրն իրականացվեց  Ջոն Դիի նախաձեռնությամբ: Այդ նախագծի շրջանակներում Deep Purple, Black Sabbath, Pink Floyd, Queen, The Who, ELP, Iron Maiden ռոք խմբերը ձայնագրեցին և կատարեցին Deep Purple խմբի «Smoke on the water» երգը և

Black Sabbath-ի «Paranoid»-ը: Համերգների ողջ հասույթը փոխանցվեց երկրաշարժից տուժածների օգնության հիմնադրամին:

20 տարի անց Յան Գիլանն ու Թոմի Այոմին կրկին եկան Հայաստան: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով երաժիշտները պարգևատրվել էին պատվո շքանշանով:

Tekali Taxi