Home / Հայաստան / ԱՄՆ փոխնախագահը քնե՞լ է Օբամայի ելույթի ժամանակ

ԱՄՆ փոխնախագահը քնե՞լ է Օբամայի ելույթի ժամանակ

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ննջել է Բարաք Օբամայի`երկրի բյուջեյի վերաբերյալ վերջին ելույթի ժամանակ: Շատերը նման եզրակացություն են արել` դտելով ABC ամերիկյան հեռուստաալիքի բլոգում տեղադրված տեսաձայնագրությունը:

Լրագրողներն ու քաղաքական վերլուծաբանները տարբեր կերպ են մեկնաբանում Բայդենի ննջելու փաստը: Ի դեպ, շատերին դուր չի եկել այն, որ երկրի երկրորդ դեմքը իրեն թույլ է տվել նիրհել ԱՄՆ-ի համար ներկայումս ամենակարևոր տնտեսական խնդիրներից մեկի` բյուջեի ճեղքվածքի նվազման հարցի քննարկման ժամանակ:

Միաժամանակ շատերը կարծում են, որ փոխնախագահը փակել է աչքերը, որպեսզի կենտրոնանա Օբամայի ելույթի վրա, և հավանաբար մի պահ մտքերով է անցել:

Անձամբ Բայդենից մեկնաբանություններ դեռևս չեն հնչել:

Tekali Taxi