Home / Հայաստան / Արմավիրի քաղաքապետը «մոռացավ» փողոցների շինարարության մասին

Արմավիրի քաղաքապետը «մոռացավ» փողոցների շինարարության մասին

Արմավիրի քաղաքապետի պաշտոնում ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանի 3-րդ անգամ վերընտրվելուց առաջ Արմավիրի քաղաքապետարանը շինարարական աշխատանքներ էր սկսել քաղաքի մի շարք փողոցներում, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Արմավիրցիներն ուրախացել էին, թե փողոցները սարքվում են: Ռուբեն Խլղաթյանի ընտրվելուց հետո աշխատանքները դադարեցվել են, ու այժմ այդ փողոցների փոսերը լցված են խիճով, ու հույս էլ չկա, թե մինչ հաջորդ ընտրություններ կասֆալտապատվեն: Այնուամենայնիվ`Արմավիր քաղաքից մեզ դիմած քաղաքացիները հորդորում են հիշեցնել քաղաքապետին, որ ավարտին հասցնի  փողոցների շինարարությունը: Դեմն էլի ընտրություններ կան»:

Tekali Taxi